ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Սկսվել է աթոռակռիվ»

«Սկսվել է աթոռակռիվ»
26.02.2013 | 17:12

Քաղաքագետ Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ դիտարկմամբ, այսօր Հայաստանում տեղի ունեցող քաղաքական խմորումները միայն մի նպատակով են հետսապնդում`ամեն մեկն իր հերթին պաշտոն է ուզում. «Սկսվել է աթոռակռիվ. ոչ դու ես լավ, ոչ մյուսը: Ինձ համար պարզ չէ Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունների տրամաբանությունը, նրա «Ես հաղթել եմ» խոսքը, հանրահավաքի գաղափարը պարզ չէ»,- ասաց քաղաքագետը, նշելով, որ իրականում առաջադրված թեկնածուներից որևէ մեկին մեր բնակչությունը չի վստահում:
Ս. Շաքարյանցը կարծում է, որ փետրվարի 18-ին կայացած ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի հետ կապ ունեն դրսի ուժերը : «Նախկին թեկնածուներից մեկն ասում է, որ իր հաղթանակը տանելու է մարզեր և գյուղեր: Ինչքանո՞վ է նպատակահարմար դա անել, երբ ԱՄՆ-ի նոր պետքարտուղարն արդեն շնորհավորել է Սերժ Սարգսյանին ընտրվելու կապակցությամբ: Իհարկե, որևէ մեկը չի կարող արգելել, որ մյուսն էլ հանրահավաքի հրավիրի մարդկանց ու հայտարարի, որ իր տոկոսներն են իջեցվել: Կարծես դա մեր ներքին որոշումներն են: Բայց երբ իմանում ես, որ նրանք հանդիպումներ են ունենում տարբեր դեսպանների հետ, հասկանում ես, որ նրանք փորձում են համաձայնեցնել իրենց քաղաքականությունը արտաքին ուժերի հետ՝ ԱՄՆ, ԵՄ ներկայացնող պետությունները, ՌԴ: Եթե իմանում ենք, որ մեր թեկնածուները հարկ են համարում հանդիպել այդ երկրների դեսպաններին, ստացվում է, որ ներքին գործընթացների հետ արտաքին գործոններն ինչ-որ փոխկապակցություն ունեն»,- նշեց Սերգեյ Շաքարյանցը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2614

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ